Բաժիններ՝

100 մլն եվրո՝ Բուսկետսի համար

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Ժան-Կլոդ Բլանը ցանկանում է թիմի կազմում տեսնել իսպանացի կիսապաշտպան Բուսկետսին: Ըստ ֆրանսիական մամուլի՝ բանակցություներն արդեն սկսվել են:  ՊՍԺ-ն պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն եվրո:

Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է ամրապնդել կազմը, որպեսզի ՊՍԺ-ն հավասարի պես պայքարի այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Բավարիան», «Ռեալ Մադրիդը»:

Ըստ ֆրանսիական մամուլի՝ Բուսկետսը պետք է գա ՊՍԺ՝ որպես 33-ամյա Տիագո Մոտտեի փոխարինող:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս