Բաժիններ՝

Հրդեհ ավտոներկման կետի չորանոցում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստցավել, որ Երևանի նախկին «Երազ» գործարանի մոտակայքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 27/4 հասցեում` նախկին «Երազ» գործարանի տարածքում, այրվում է «Միգշին» ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող ավտոներկման կետի չորանոցը (մոտ 100 քմ) և տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 500 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել` 12.04-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս