Բաժիններ՝

10 հետաքրքիր կայք, որոնք ձեզ նոր բաներ կսովորեցնեն

Համացանցում, սոցցանցերից բացի, բազմաթիվ կայքեր կան, որոնք մեզ կդարձնեն ավելի զարգացած և խելացի:

Ձեզ ենք նարկայացնում այդ կայքերից 10-ը:

1. 4brain կայքի միջոցով կարող եք հետևել հետաքրքիր հոդվածների, հետազոտությունների և գրականության: Այստեղ կան հազարավոր վարժություններ, որոնք նախատեսված են տրամաբանական մտքի զարգացման համար: Այստեղ որոշակի ժամանակ անցկացնելով ՝ դուք կունենաք հնարավորություն ձեր հաջողություններին հետևելու:

2. LinguaLeo հետաքրքիր խաղային ծրագիր է, որի միջոցով կարող եք սովորել տարբեր լեզուներ: Այն հասանելի է յուրաքանչյուր սմարտֆոնի համար: Դուք կարող եք ստեղծել սեփական կրթական ծրագիրը, որի միջոցով կարճ ժամանակահատվածում կտիրապետեք կոնկրետ լեզվին:

Կարդացեք նաև

3. Мультатор կայքի միջոցով կարող եք նկարներ ստեղծել և հետո հետևել, թե ինչպես է հնարավոր դրանցով մուլտ ստեղծել: Փոքր տարիքում շատերս ենք նոթատետրի էջերին նկարել պատկերներ, որոնք արագ թերթելու դեպքում դառնում էին մուլտֆիլմ: Մեխանիզմը գրեթե նույնն է:

4. Boostbrain հավելվածի միջոցով կարող եք լուծել հազարավոր տրամաբանական խնդիրներ և խաղալ արագ կողմնորոշվելու հմտությունը զարգացնելու հնարավորություն: Գունավոր, հետաքրքիր խաղերը չեն հոգնեցնում և միաժամանակ՝ զարգացնում են մտավոր աշխատանքը:

5. Այցելելով guitarprofy կայքը՝ դուք օնլայն տարբերակով կսովորեք այն ամենը, ինչ պետք է կիթառ նվագելու համար: Այստեղ  կան տարբեր մակարդակներ թե՛ սկսնակների համար, և թե՛ նրանց, ովքեր արդեն տիրապետում են կիթառի հմտություններին:

6. Ստեղնաշարի վրա արագ գրելու կարողությունը զարգացնող տարբեր միջոցներ կան: Բայց Клавогонки հավելվածը, թերևս, դրանցից ամենաուրախն է: Այստեղ պետք է սովորել ճիշտ օգտվել ստեղնաշարից, մասնակցել մրցույթի, որտեղ պետք է հավաքես տեքստն արագ և անսխալ:

7.  web-paint հավելվածը սկսնակ նկարիչներին կսովորեցնի խորամանկություններ:

8. Եթե դուք ցանկանում եք շարունակել ձեր կրթությունն օնլայն, ապա այցելեք  universarium-ի կայք, որտեղ տարբեր թեմաներով  բազմաթիվ դասախոսություններ կգտնեք:

9. Եթե դուք ոգեշնչման աղբյուրի կարիք ունեք, ապա այցելեք 500px ISO, որտեղ կարող եք գտնել հրաշալի լուսանկարներ և դրանց ստեղծման պատմությունները: Այստեղ կան նաև մասնագիտական խորհուրդներ, թե ինչպես է պետք մշակել լուսանկարը:

10. joshworth.com կայքի միջոցով դուք կարող եք սկսել ճանապարհորդություն դեպի տիեզերք: Համակարգչային մկնիկի կուրսորի տեղափոխությամբ դուք կարող եք շարժվել մի մոլորակից մյուսը: Պատրաստվեք, սա երկար է տևելու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս