Սրտի աշխատանքը կարգավորող ժողովրդական դեղատոմսեր

Արևածաղիկ: Եզրային ծաղկաթերթերը մանրացրեք, 30 գրամ լցրեք 600 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 200-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:

Ծիրանի չիր: Աղացեք ու խառնեք 100 գրամ ծիրանի չիր ու 3 կիտրոն կեղևի հետ առանց կորիզի: Կերեք 100-ական գրամ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ՝ 1 թեյի գդալ մեղրի հետ:

Եղևնի: Մանրացրեք 25 գրամ եղևնու ասեղիկներ, 20 գրամ մասուրի սերմ՝ առանց կորիզի ու 10 գրամ սոխի կճեպ: Բաղադրիչները լցրեք 1,5 լիտր եռջրի մեջ, 15 րոպե եփեք փակ վիճակում, 8 ժամ թրմեք տաք տեղում: Խմեք օրվա ընթացքում: Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 3 օր անց: Բուժման ընդհանուր տեւողությունը 3 ամիս է:

Եղևինի եթերային յուղ: Օգտագործեք « ЭВАЛАР» բրենդի արտադրանքը (пихтовое масло): Ներմերսեք 5-6 կաթիլ սրտի պրոեկցիայի շրջանում,ստենոկարդիայի հետևանքուվ առաջացած ցավերի դեպքում:

Կարդացեք նաև

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս