Բաժիններ՝

15 մթերք, որոնք նվազագույն քանակությամբ կալորիաներ են պարունակում. Կարելի է ուտել և չգիրանալ

Takprosto.cc կայքը գրում է, որ նիհարել ցանկացողները պետք է աշխատեն սնվել ցածր կալորիաներ պարունակող մթերքով: Կայքը ներկայացրել է 15 մթերք, որոնք շատ քիչ կալորիաներ են պարունակում:

1. Նեխուր: Այս մթերքը մեծ մասամբ կազմված է ջրից: 100 գրամ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա:

2. Բրոկոլի: Այն բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք օգնում են նյութափոխանակության համակարգին, օրգանիզմից դուրս բերում տոքսիններն ու շլակները: 100 գրամ բրոկոլին պարունակում է 34 կալորիա:

3. Խնձոր: Ներկայացված ցանկում խնձորն ամենաշատ կալորիաներն է պարունակում: 100 գրամ խնձորը 52 կալորիա է պարունակում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում:

xndzor2

4. Վարունգ: Այն գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրից: 100 գրամ վարունգն ընդամենը 16 կալորիա է պարունակում:

5. Նարինջ: Նարնջի օգուտն օրգանիզմին անառարկելի է: Այն շատ վիտամին С և նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմից հեռացնում են տոքսիններն ու շլակները: 100 գրամ նարինջը պարունակում է 47 կալորիա:

6. Կաղամբ: Այն ևս կօգնի ազատվել ավելորդ քաշից: 100 գրամ կաղամբը 25 կալորիա է պարունակում:

7. Ծաղկակաղամբ: Այն հակաբորբոքային հատկություն ունի, լավացնում է նյութափոխանությունը: 100 գրամ ծաղկակաղամբն ընդամենը 25 կալորիա է պարունակում:

8. Ծնեբեկ: 100 գրամում պարունակվում է ընդամենը 20 կալորիա:

9. Կալե: 100 գրամում պարունակվում է 49 կալորիա, ինչպես նաև՝ բազմաթիվ օգտակար նյութեր:

10. Սնկեր: Սնկերի գրեթե բոլոր տեսակները քիչ կալորիա են պարունակում:

11. Գազար: 100 գրամ գազարն ընդամենը 41 կալորիա է պարունակում: Բացի այդ` գազարը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի:

12. Բրյուսելյան կաղամբ: 100 գրամը պարունակում է 43 կալորիա:

13. Ձմերուկ: Շատերի սիրելի այս մթերքը մեծ մասամբ ջրից է բաղկացած: 100 գրամը պարունակում է ընդամենը 30 կալորիա, հակաօքսիդանտներ և մի շարք այլ օգտակար նյութեր:

14. Սոխ: 100 գրամը պարունակում է 45 կալորիա:

15. Դդմիկ: 100 գրամում ընդամենը 17 կալորիա է պարունակվում:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս