Բաժիններ՝

Որքան է միջին աշխատավարձը Երևանում և մարզերում

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձը Սյունիքի մարզում է։ Այսպես, 2015 թվականի մայիսի դրությամբ Սյունիքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 215 977 դրամ։ Հանրապետության կտրվածքով միջին աշխատավարձը 179 675 դրամ է։

Միջին աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում  Երևանն է՝  194 596 դրամ։ Նշենք, որ մայրաքաղաքում ամենից բարձր վարձատրվում են Կենտրոնում (212 868 դրամ) և Քանաքեռ Զեյթունում (208 195), ամենից ցածր՝ Մալաթիա-Սեբաստիայում (138 960 դրամ) և Նուբարաշենում (130 777 դրամ)։

Այս ցանկում մայրաքաղաքին հաջորդում են Կոտայքի (153 399 դրամ), Արմավիրի (150 642 դրամ) և Լոռու (150 362 դրամ) մարզերը։

Mijin-ashxat

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս