Առողջ սննդակարգ՝ շաքարախտով տառապող մարդկանց համար

Շաքարախտը բավական բարդ և վտանգավոր հիվանդություն է: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ երբեմն ստիպված են հրաժարվել որոշակի մթերքներից: Օրինակ, ցանկալի չէ օգտագործել մակարոնեղեն, տապակած ուտեստներ, սպիտակ բրինձ, կոնֆետներ և շատ այլ բաներ: Շաքարախտով հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս բացառապես առողջ սնունդ օգտագործել: takprosto.cc-ն ներկայացնում է շաքարախտով տառապողների համար նախատեսված համեղ և առողջարար մթերքների ցանկը:

Կաթնամթեր- Կաթնամթերքը կալցիումի և վիտամին D-ի հիմնական աղբյուր է: Եթե ցանկանում եք պաշտպանել ձեր օրգանիզմը շաքարախտից, պետք է օրակարգում ներառել բարձր յուղայնությամբ կաթնամթերք: Գիտնականները պնդում են, որ շաքարախտի ռիսկը նվազեցնելու համար պետք է օգտագործել պանիր, կարագ, կաթ, սերուցք, իսկ ահա ոչ յուղային մթերքներից պետք է հրաժարվել: Շաքարախտով տառապողները կաթը կարող են օգտագործել քիչ քանակությամբ:

Լոբի- Լոբին մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, ինչը շատ առողջարար է մարսողության համար: Այն համարվում է նաև կալցիումի և սպիտակուցի աղբյուր: Լոբին նվազեցնում է ճարպային մնացորդները, ունի հակամիկրոբային ազդեցություն, ինչպես նաև օգտակար է հիպերտոնիայի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում:

lobi

Կարդացեք նաև

Սաղմոն- Սաղմոնը և այլ յուղոտ ձկները պարունակում են Օմեգա-3 թթու (որն անհրաժեշտ է բորբոքված գործընթացներն օրգանիզմում դադարեցնելու համար), ինչպես նաև վիտամին D: Ավելի լավ կլինի ձուկը պատրաստել գոլորշու վրա:

dzuk

Գարի- Գարին պարունակում է բետագլյուկան (լուծվող բջջանյութ): Այն թույլ է տալիս կարգավորել արյան մեջ շաքարի քանակությունը: Գարին շատ արդյունավետ է նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից:

gari

Կտավատի սերմ- Կտավատի սերմն առողջարար է օրգանիզմի համար: Կտավատի օգտագործումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, քանի որ սերմերը հարուստ են բջջանյութով և տիոկտացիդով: Կտավատի սերմերը նաև օգտագործվում են՝ որպես սրտի հիվանդության պրոֆիլակտիկ միջոց: Սննդի մեջ կտավատի սերմերի ավելացումը չի ազդում ուտեստի համի վրա:

ktavat

Ընկույզ- Ընկույզը պարունակում է Օմեգա-3 և բջջանյութ: Ընկույզը շատ օգտակար է շաքարախտով տառապողների սննդակարգում ավելացնելու համար: Դրանց կալորիականությունը բարձր է, այդ իսկ պատճառով դրանք պետք է ուտել քիչ քանակությամբ:

table decoration

Վարսակաձավար (Овсяная крупа)- Առավոտյան վարսակաձավար ուտելով՝ կարող եք արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը: Վարսակաձավարից կարելի է պատրաստել շիլա, թխվածքաբլիթ, բլիթներ և շատ այլ ուտեստներ:

avsianka

Հատապտուղներ- Հատապտուղները քաղցր կոնֆետների լավ փոխարինիչ են: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով և բջջանյութով, որոնք պետք է ներառվեն յուրաքանչյուրի օրակարգում: Հատապտուղները կարգավորում են արյան ճնշումը:

hataptux

Կանաչեղեն- Կանաչին պարունակում է բջջանյութ և ֆոլաթթու, որն անհրաժեշտ է սրտի ճիշտ աշխատանքի համար:

kanachiՈսպ- Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, ֆոլաթթու և վիտամիններ PP, A և C: Այն նաև սպիտակուցի հրաշալի աղբնյուր է:

vosp

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս