Բաժիններ՝

«Հյուսթոնի» բասկետբոլիստ Խարդենն իր ուիքենդն անցկացրել է Հավայան կղզիներում Քարդաշյանի հետ

Բասկետբոլի աստղ Ջեյմս Խարդենին նկատել են Քարդաշյանի ընկերակցությամբ Հավայան կղզիներում, որտեղ մարզիկն անց է կացնում իր արձակուրդը:
Ըստ ականատեսների, Ջեյմսը և Քլոեն լքել են գիշերային ակումբն առանձին, բայց հետո նորից հանդիպել են և գիշերը միասին անցկացրել: Պապարացիները չեն կարողացել նկարել զույգին. հաղորդում է Distinctathlete.com-ը:

Քլոեն դեռևս «Լեյքերսի» նախկին հարձակվող Լամար Օդոմի ներկայիս կինն է, ով ունի թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ:
Քլոեին նախկինում նկատել էին Լոս Անջելեսում` «Լեյքերսի» մեկ այլ նախկին բասկետբոլիստի` Ռիկ Ֆոքսի հետ:
Քլոե Քարդաշյանը և Լամար Օդոմն այժմ ձևակերպում են ամուսնալուծության գործընթացը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս