Բաժիններ՝

Կլոպի մասին խոսակցությունները շարունակվում են

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Յուրգեն Կլոպը չի շարունակելու մարզել Դորտմունդի «Բորուսիան», նրա մասին սկսեցին տարբեր շշուկներ տարածվել: Կլոպի հրաժարականի մասին լուրը համընկավ «Ռեալ Մադրիդի» համար անհաջող շրջանի հետ: Շատերը Կլոպին դիտարկեցին՝ որպես Անչելոտիի լավագույն փոխարինող: Մամուլում տարածվեց տեղեկատվություն, ըստ որի՝ Կլոպն արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասներն ակումբի ղեկավարության հետ: Սակայն հետագայում պարզվեց, որ այս լուրը տարածող ռադիոընկերությունն իրականում գոյություն չունի:

Յուրգեն Կլոպի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու լուրը ճշտելու համար գերմանացի լրագրողները Գերմանիայի առաջնության վերջին տուրից հետո պրովոկացիոն հարց տվեցին Կլոպին՝ արդյոք նա արդեն սովորո՞ւմ է իսպաներեն: Կլոպը չկորցրեց իրեն և իսպաներենով պատասխանեց հարցին՝ ասելով, որ մեկ բաժակ գարեջուր է ուզում:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Կլոպն իր ապագա պլանների մասին տեղեկատվություն կհաղորդի հունիսի ընթացքում: Ավելի վաղ գերմանացի մասնագետն ասել էր, որ ուզում է հանգստանալ, բայց չի ուզում տարի կորցնել:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս