Բաժիններ՝

Բերման ենթարկվածի մոտ գաղտնի փականով դանակ և զինվորական հեռադիտակ են հայտնաբերել

Մայիսի 24-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիսի 3-րդ թաղամասից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վարդան Հ.-ին` իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1982 թ. ծնված Արման Ք.-ին ու 1978 թ. ծնված Գոռ Ք.-ին:

Խուզարկությամբ Գոռ Ք.-ի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, իսկ ավտոմեքենայի սրահից` զինվորական հեռադիտակ` սարքավորումներով:

Գոռ Ք.-ն հայտնել է, որ գաղտնի փականով դանակը պատկանում է իրեն, իսկ հեռադիտակը գտել է Երևան քաղաքի Երևանյան լճի մոտակայքից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս