Բաժիններ՝

Խաղից առաջ. «Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ»

Այսօր երեկոյան Թուրինում կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ «Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ»  առաջին հանդիպումը:

Երկու ակումբներն էլ գոհ էին վիճակահանությունից,հիմա ժամանակն է ապացուցելու,որ ուրախությունը անտեղի չէր: Թիմերը վերջին անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի մրցաշարի նախորդ խաղարկությունում. «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս գրանցվել է 2:2 հաշիվը: Իսկ դրանից առաջ էլ«ծեր սինյորան» պարտվել է «սերունցքայիններին» 3 անգամ անընդմեջ:
«Յուվենթուսը» արդեն հաղթել է Իտալիայի առաջնությունում  այսինքն ողջ ուժերը կարող է կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:

Ի տարբերություն «Յուվենթուսի» «արքայական ակումբը» զրկված է այս առավելությունից.նա դեռ պայքարումէ 2 ճակատով:
Ըստ ֆուտբոլային մեկնաբանների, եթե «Ռեալը» արագ գոլ չխփի,գուցե հայտնվի «ծեր սինյորայի» համար շահեկան իրավիճակում. գուցե «Յուվենթուսը» նետվի առաջ և, հետագայում,ամեն ինչ անի իր սիրելի 1-0 հաշվով խաղալու համար:

«Ռեալ Մադրիդը» չի պարտվում արդեն 10 խաղ անընդմեջ. այս խաղերից 8-ում «Ռեալը» հաղթել է: Թիմը խաղում է շատ արդյունավետ և կազմակերպված ֆուտբոլ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը,բնականաբար,չէր կարող դուրս մնալ բուքմեյքերների ուշադրությունից: Բուքմեյքերների կանխատեսումները կարելի է խորագրել այսպես ՝ երկու թիմերն էլ գոլ կհեղինակեն:

Կարդացեք նաև

Ըստ կանխատեսումների մի փոքր առավելություն ունի «Ռեալ Մադրիդը», բայց չի կարելի ենթադրել, որ «արքայական ակումբը» բացարձակ ֆավորիտ է:
Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս