Բաժիններ՝

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը ստեղծում են Կոորդինացիոն խումբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 4-ին Անկարայում Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական ղեկավարները համաձաjնության են եկել Կոորդինացիոն խմբի ստեղծման մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Տվյալ կառույցը համակարգելու է ռազմական ոլորտում երեք երկրների համագործակցությունը: Խմբի նպատակը լինելու է համատեղ վարժանքներ, դասընթացներ անցկացնելը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերի ոլորտում համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը ստեղծում են պաշտպանական հանձնաժողով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս