Բաժիններ՝

Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն ունենամ. Աբրահամ Մանուկյանը կլքի ԲՀԿ-ն. news.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը եւս ԲՀԿ-ն լքելու մտադրություն ունի: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ փորձելով պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ նա լքելու է ԲՀԿ-ն:

«Դեռ կորոշեմ, համագումարը թող լինի»,-ասաց Աբրահամ Մանուկյանը: Նա նշեց, որ մինչեւ համագումարը դա չի լինի, բայց դրանից հետո հնարավոր է դուրս գա ԲՀԿ-ից:

Արդյոք դա պայմանավորված է ԲՀԿ նախագահի ընտրությամբ, նա նշեց, որ դա կասի իր հայտարարության մեջ: Դիտարկմանը, թե հակասություններ ունի՞ ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հակասություն չունեմ: Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:

Կանանց հետ հակասություններ չե՞ն ունենում՝ մեր նկատառմանը նա կարճ պատասխանեց՝ «ոչ»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս