Արագած Ախոյանը՝ ԲՀԿ-ի վեկտորի փոփոխության մասին. «Ռադիկալ քայլերը վերջին մեկ շաբաթում եղան»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այլևս նախկին անդամ Արագած Ախոյանը, ով պատգամավորական մանդատը չկորցնելու համար շարունակում է մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, կանխատեսում է, որ առաջիկայում ԲՀԿ-ն լքողների թիվը կավելանա ու բացի գործարար աշխարհի ներկայացուցիչներից, կհեռանան նաև քաղաքական դեմքեր: Նա խորհուրդ է տալիս չշտապել եզրակացությունների մեջ, թե միայն գործարարներն են դուրս գալիս կուսակցությունից՝ վախենալով իրենց բիզնեսի համար:

168.am-ի հետ զրույցում Ախոյանը նշեց, որ չի մասնակցելու ԲՀԿ առաջիկա արտահերթ համագումարին ու տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանն արդյոք հրաժարվելո՞ւ է կուսակցության նախագահի պաշտոնից, կամ եթե հեռանա քաղաքականությունից, արդյոք խնդիրները կհարթվե՞ն, թե՞ ոչ՝ ասելով. «Քաղաքական դաշտում նախանշաններ կան և բոլորը պետք է զգան ու հասկանան»:

Նա նշեց, որ ինքը Գ.Ծառուկյանին բազմիցս զգուշացրել էր, որ եթե քաղաքական վեկտորը փոխի, ինքը չի կարող լինել կուսակցության մեջ, որովհետև ինքը «պետականության կողմնակից» մարդ է. «Մեր գործառույթներով, արևմտահայաց խնդիրներով՝ ես չեմ կարող ներքաղաքական լուրջ գործառույթների մասնակցել: ԲՀԿ-ն վեկտորը վաղուց էր փոխել, կոալիցիա չկազմելուց երևում էր դա, բայց ռադիկալ քայլերը վերջին մեկ շաբաթում եղան»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս