Բաժիններ՝

Վերծանվել են Վալերի Օսիպյանի եղբորորդու հեռախոսազանգերը. armlur.am

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի` դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել իրավապահ մարմիններին:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ս. Օսիպյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ` նշանակվել է Սեդրակ Օսիպյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի փորձաքննություն: Այն շուտով կավարտվի, և վերծանումները պատրաստ կլինեն: Սեդրակ Օսիպյանը, արդեն 9 ամիս է, հետախուզման մեջ է: Պաշտպանը մշտապես վստահեցնում է, որ նա Հայաստանում է և «ի հայտ կգա, երբ ժամանակը գա»: Հարցին` երբ է պատրաստվում ներկայանալ ոստիկանություն, պաշտպանն ավելի վաղ պատասխանել էր. «Քննչական որոշակի գործողությունների ավարտից հետո նա կներկայանա իրավապահ մարմիններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս