Բաժիններ՝

Լինզաները սխալ խնամելը կարող է աչքի ինֆեկցիաների պատճառ դառնալ. ինչպե՞ս ճիշտ կիրառել դրանք

Կերատիտը աչքի եղջրաթաղանթի հիվանդություն է, որն ուղեկցվում է ցավով և երբեմն հանգեցնում է կուրության: Կերատիտն առաջանում է, երբ եղջրաթաղանթը վարակվում է բակտերիաներով, սնկերով և այլ միկրոօրգանիզմներով: Այս մասին գրում է doctors.am-ը:

Ըստ հիվանդությունների կառավարման և պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC)՝ ԱՄՆ ում կերատիտի հիմնական պատճառներից մեկը կոնտակտային լինզաներ կրելն է: Այս խնդրով տարեկան 1.000.000 մարդ է դիմում բժշկի:

Կոնտակտային լինզաները բավական տարածված բժշկական միջոցներ են, որոնք փոխարինում են ակնոցներին: Միայն ԱՄՆ-ում լինզաներ կրում է 38 մլն. մարդ :

Սակայն լինզաները սխալ խնամելը կարող է աչքի ինֆեկցիաների պատճառ դառնալ, օրինակ կերատիտի, և նույնիսկ կարող է ավարտվել կուրությամբ:
Լինզաներ կրողները պետք է պահպաներ հիգենային կանոները և դրանք խնամեն ամեն անգամ երբ կրում են, մշակում կամ հանում են` աչքերի առողջությունը պահպանելու համար:

Մեծամասամբ կերատիտի վաղ բուժումը արագ լավացման է բերում և ընդհակառակը, բուժման ձգձգումը կամ ինքնաբուժությունը կարող է հանգեցնել բորբոքման, ցավի և նույնիսկ կուրության:

Ցավի և բորբոքման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հատկապես, եթե կրում եք լինզաներ:

CDC –ի մասնագետները նշում են որ վատ հիգիենան, պահպանման կանոնների խախտումը, հազվադեպ փոխարինումը և գիշերվա ընթացքում լինզաները աչքերին թողնելը կերատիտ և նրա բարդությունների զարգացման ռիսկի հիմանկան գործոններն են:

Ինչպե՞ս ճիշտ կիրառել լինզաները

  • Ձեռքերը օճառով լվացեք և չորացրեք լինզաներին դիպչելուց առաջ
  • Լինզաները հատուկ ախտահանող հեղուկով լվացեք ամեն անգամ հանելուց հետո
  • Լինզները խնամելու համար օգտագործեք միայն արտադրողի կողմից խորհուրդ տրվող հեղուկներ
  • Միաժամանակ մի օգտագործեք հին ու նոր լինզաները, եթե զույգից մեկը կորցրել եք, նոր զույգ գնեք: Մի խառնեք նաև լինզայի խնամքի տարբեր հեղուկները
  • Երբեք ջրով կամ թքով մի խոնավացրեք լինզաները և նրանք ջրի մեջ մի պահեք
  • Լինզաներն աչքերին մի քնեք, եթե դա չի թույլատրել ձեր բժիշկը կամ թույլատրված չէ արտադրողի կողմից:
  • Լինզները ջրից պահպանեք. հանեք ամեն անգամ լոգանք կամ ցնցուղ ընդունելուց առաջ
  • Երեք ամիսը մեկ նոր զույգ գնեք
  • Այցելեք ձեր ակնաբույժին նվազագույնը տարին մեկ անգամ իսկ բարդությունների դեպքում անհապաղ դիմեք նրան:
  • Եթե զգում եք ցավ, դիսկոմֆորտ, աչքերը կարմրած են , տեսողությունը մշուշոտ, հանեք լինզաները և դիմեք բժշկի
  • Միշտ ձեռքի տակ ակնոց ունեցեք, որպեսզի լինզաների հետ խնդիրների դեպքում ստիպված չլինեք կրել դրանք ամբողջ օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս