Կիրանցում մեկ ժամից ավել է՝ հոսանք չկա
Կիրանցում մեկ ժամից ավել է՝ հոսանք չկա, ինտերնետ հասանելիությունն էլ թույլ է: Գյուղացիները մտածում են, որ դա մտադրված է արվել՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց տավուշցի Կարեն Ղազարյանը:
Նրա խոսքով, գյուղացիները տեղեկություն չունեն հոսանքազրկման պատճառի մասին, սակայն կարծում են, որ իրենց վրա հոգեբանորեն ազդելու միջոց է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանական ուժերը շարունակում են երկու կողմից փակ պահել գյուղի ճանապարհը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել: