ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան

Այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված անձինք են։

Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

«Դատարան ներկայացրած 2802 միջնորդություններից նախորդ տարի բավարարվել է ավելի քան 82 տոկոսը։ Ինձ համար մտահոգիչ թիվ է այն հանգամանքը, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված անձինք են, իսկ այդ վիճակագրությունը միջազգային չափանիշների տեսանկյունից առնվազն խնդրահարույց է։ Կարծում եմ, որ պետությունը այստեղ պետք է բավարար քայլեր ձեռնարկի խնդիրը հասցեագրելու և հաղթահարելու ուղղությամբ՝ յուրաքանչյուրն իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում»,- ընդգծեց Պաշտպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031