Լևոն Զուրաբյանը զանգահարել է Իշխան Զաքարյանին. «Եթե կարող եք պարզեք՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը» (տեսանյութ)

«Ես զանգահարել եմ Իշխան Զաքարյանին, որ պարզեմ՝ ինքը ուր է: Նա հիմա ոչ արձակուրդում է, ոչ հիվանդ է: Այս անգամ որևէ տեղեկություն չի տրվում, թե ուր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ՎՊ նախորդ հաշվետվությունների արդյունքում խայտառակ ցնցումներ եղան, սկանդալային գործընթացի վերածվեց, որից հետո նախագահի «աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանը Իշխան Զաքարյանին նախատեց հեռուստատեսությամբ, որից հետո թույլ չեն տալիս գալ ԱԺ»:

«Եթե կարող եք պարզեք՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը»,- ասաց Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս