Շանթ Հարությունյանի համար շտապօգնություն կհրավիրեն դատարան

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ընդմիջվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանի համար դատարան շտապօգնություն կհրավիրվի: Նիստը սկսելուց հետո Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում, ասաց, որ ցավում է մեջքը, գլուխը, սրտխառնոց ունի: Դատական նիստն ընդմիջվեց 40 րոպեով:

 

Տեսանյութեր

Լրահոս