Բաժիններ՝

Համացանցը չքանալու է. Էրիկ Շմիդտ

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հայտարարել է, որ համացանցի ժամանակաշրջանն ավարտվելու է: Շմիդտն այս մասին հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ծավալված քննարկումների ժամանակ:

Երբ նրան հարցրել են գլոբալ ցանցի ապագայի մասին, Շմիդտը պատասխանել է. «Ես այդ հարցին կտամ պարզ պատասխան. համացանցը վերանալու է: Կլինեն բազմաթիվ IP հասցեներ, բազմաթիվ գաջետներ, սենսորներ, կրիչ սարքեր, իրեր, որոնց հետ կարելի է փոխգործակցել:

Դա կդառնա մեր գոյության մշտական մասնիկը, ինչը դուք պարզապես չեք զգա: Պատկերացրեք, որ դուք մտնում եք սենյակ, և սենյակն ինտերակտիվ է, և ձեր թույլտվությամբ կարող եք փոխգործակցել այդ սենյակում գտնվող իրերի հետ: Առջևում մեզ սպասում է բարձր անհատականացված, բարձր ինտերակտիվ ու շատ հետաքրքիր աշխարհ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս