Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի օդուժի նոր հրամանատարը մտադիր է երկխոսել Չինաստանի հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ռազմաօդային ուժերի նոր հրամանատար, գեներալ Լորի Ռոբինսոնը հայտարարել է, որ հուսով է, որ օդային անվտանգության շուրջ բանակցությունները կշարունակվեն Չինաստանի հետ:

Ռոբինսոնի խոսքերով` բանակցային բոլոր կողմերի համար կարևոր է թռիչքների անվտանգության կանոնների պահպանումը: Ռոբինսոնը պետք է առաջիկա շաբաթներին ներկա գտնվի չինական խոշոր ավիաշոուի, որում մտադիր է վերականգնել երկխոսությունը տվալ խնդրի շուրջ:

Մարտական ինքնաթիռների թռիչքների անվտանգության հարցն ԱՄՆ-ում ու Չինաստանում այժմեական դարձավ այն բանից հետո, ինչ երկու երկրների մարտական ինքնաթիռները հրաշքով փրկվեցին բախումից` անցնելով միմյնացից 9 մետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս