Բաժիններ՝

Մերձավորարևելյան կարգավորման «քառյակի» հանդիպումը Բրյուսելում կանցկացվի հոկտեմբերի 24-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մերձավորարևելյան կարգավորման միջազգային միջնորդների «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ և ԵՄ) հանդիպումը հատուկ ներկայացուցիչների մակարդակով Բրյուսելում կանցկացվի հոկտեմբերի 24-ին:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Նա մանրամասնել է, որ ավելի ուշ, սակայն վերստին հոկտեմբերին, «քառյակի» հետ կհանդիպի իր տեղակալ Հելգա Շմիդտը: Էշթոնն այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգում, ուր ընթանում է ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը:

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ «քառյակի» բրյուսելյան հանդիպման ժամանակ քննարկվելու են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումները, այդ թվում նաև Գազայի հատվածում ոչ վաղ անցյալի դիմակայությունը, ինչպես նաև կողմերի միջև ուղիղ բանակցությունների վերականգնումը, որոնք դադարեցվել են այս տարվա գարնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս