Բաժիններ՝

Որքա՞ն են վաստակում Հոլիվուդի աստղերը. The Hollywood Reporter

The Hollywood Reporter պարբերականն իր հատուկ համարում ներկայացրել է կինոաստղերի, պրոդյուսերների եւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, գրում է filmpro.ru-ն։ Պարբերականի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ նվազում են անգամ «թոփ» աստղերի եկամուտները։

Պարբերականը նշում է, որ հաշվարկների համար հիմք են ընդունվել բաց աղբյուրների, ինչպես նաեւ սեփական տվյալները՝ հիմնված շուկայի փորձագետների գնահատականների վրա: Ըստ պարբերականի փորձագետների՝ բարձր վարձատրությունները պահպանվում են այն դերասանների մոտ, ովքեր նախկինում եւս վաստակած գումարի չափով առաջատար դիրքեր էին զբաղեցնում։

Այսպիսով, ամենաբարձ եկամուտն ապահովել է Ռոբերտ Դաունի -կրտսերը՝ մեկ տարվա ընթացքում վաստակելով 75 մլն դոլար։ Նրան եկամուտ են բերել HTC ընկերության հետ գովազդային համաձայնագիրն ու «Երկաթ մարդը» ֆրանշիզի համար հաջող պայմանագիրը:

Լեոնարդո ԴիԿապրիոյի հոնորարը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում դերի համար կազմել է 20 մլն դոլար. նա այն քչերից է, որ կարողացել է նման գումար վաստակել մեկ ֆիլմից:

Դուեյն Ջոնսոնը «Հերակլես» ֆիլմի համար ստացել է 12 մլն դոլար, իսկ Բրեդլի Կուպերը «Տղաների երեկույթ Վեգասում» ֆիլմի վերջին մասի համար՝15 մլն դոլար։

Պարբերականի փորձագետների գնահատականներով՝ հիմնական հարվածը կրել են միջին եւ ցածր կարգի դերասանները։ Օրինակ, Միկի Ռուրկին «Երկաթե մարդը» ֆիլմում նկարահանվելու համար առաջարկել են ընդամենը 250.000 դոլար, իսկ Ջոնա Հիլը «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համար ստացել է 60.000 դոլար հոնորար։ Իսկ ահա սպասարկող անձնակազմի աշխատավարձերը չեն տարբերվում շարքային ամերիկացիների աշխատավարձերից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս