Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց Կարեն Ճշմարիտյանին

Այսօր կառավարությունը նիստում հավանության արժանացրեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերին: Ըստ այդմ, ինչպես զեկուցեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելը առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Նաև ավտոմոբիլային ճանապարհներով 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչի համար է, ասենք, 10 հազար և ոչ թե 5 հազար կամ այլ գումար, և ուր է գնալու այդ գումարը. «Տնտեսության վրա ինչ բացասական ազդեցություն կունենա, օգուտն է շատ լինելո՞ւ, թե՞ վնասը»:

Աբրահամյանը նաև հետաքրքրվեց, թե մեր հարևան երկրում ի՞նչ մեթոդ է կիրառվում, կամ որևէ երկրի փորձ ուսումնասիրե՞լ են:

Կարդացեք նաև

«Մեր տուրքը ամենաէժանն է, կարող է գաբարիտից դուրս բեռներ լինեն…»,- փորձեց պատասխանել Ա.Առաքելյանը, սակայն նրա խոսքը, թե «իր կարծիքով…»՝ ընդմիջեց Հ.Աբրահամյանը՝ «Քո կարծիքը կարևոր չի»:

Միաժամանակ նա դիտողություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին. «Դե դուք պետք է խոսեք, ձեր փոխարեն ես եմ խոսում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս