Բաժիններ՝

«Աէրոֆլոտը» մտադիր է կրճատել օդանավում էկոնոմ դասի ուղևորներին տրվող սննդաբաժինը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Աէրոֆլոտ» ընկերությունը մտադիր է հոկտեմբերից կրճատել օդանավում էկոնոմ դասի ուղևորներին տրվող սննդաբաժինը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիաընկերության նախկին աշխատակիցներից մեկը:

Նրա տվյալներով՝ հոկտեմբերի 1-ից 1-2 ժամ տևողությամբ չվերթների ժամանակ «Թեյ» բաժնին (տաք ըմպելիքներ՝ գումարած սնեկ-բոքս) փոխարինելու է փաթեթավորված սենդվիչը, իսկ 2-3 ժամ տևող չվերթներում «Սառը ճաշ» բաժնին փոխարինելու է «Թեյ» բաժինը: Իսկ ահա ավելի քան 12 ժամ տևող չվերթների ժամանակ վերացվելու է այդ սննդաբաժինների հատկացումների միջև ընկած ժամանակահատվածում սնեկների տրամադրումը:

«Աէրոֆլոտ» ընկերությունը ռուսական լրատվամիջոցին հաստատել է այս տեղեկատվությունը՝ դա պայմանավորելով ծախսերը տնտեսելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, դրանում իրենց դերն ունեն քաղաքացիական ավիացիայի աճի դանդաղ տեմպը, հակառուսական պատժամիջոցները, «Աէրոֆլոտի» դուստր ընկերության՝ «Դոբրոլյոտի» թռիչքների կասեցումը:

«Աէրոֆլոտ» ընկերությունը ռուսական խոշորագույն ավիաընկերությունն է, 2013 թվականին նա փոխադրել է 20.9 միլիիոն ուղևորի, իսկ եթե հաշվի առնվի նաև նրա դուստր ընկերությունները, ապա այդ ցուցանիշը կհասնի մինչև 31.4 միլիոն ուղևորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս