Սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ չի լինի. «ՀԺ»

«Այս տարի սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում»,- այդ մասին «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

««Չէ, չի նախատեսվում:Հո ամեն տարի չի՞ լինի: Կլոր կամ զույգ ամյակներին է լինում»: Ոմանք պնդում են, որ հատկապես ամռանը տեղի ունեցած միջադեպերից հետո արժեր նման շքերթ կազմակերպել. այս դիտարկմանը ՊՆ խոսնակը պատասխանել է.

«Դա բյուջեի ծախսային մաս է, տարվա սկզբին է պլանավորվում»: Փոխարենը՝ սեպտեմբերի 21-ը մեծ ընդգրկումով է նշվելու այժմ արդեն ՊՆ-ի սեփականությունը հանդիսացող Մարզահամերգային համալիրում: Սերժ Սարգսյանը ամեն տարվա նման լայնամասշտաբ ընդունելություն է կազմակերպելու, որին հրավիրված են շուրջ հազար հանրային, քաղաքական, մշակութային գործիչներ: Սարգսյանը հրավեր է հղել նաեւ ընդդիմության գրեթե բոլոր հայտնի դեմքերին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս