Բաժիններ՝

Գերեզմանատան մուտքի մոտ հրացան և փամփուշտներ են հայտնաբերվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակների մեջ, հայտնաբերել է ողորկափող, մեկփողանի, կարճեցված փողով որսորդական 1 հրացան և 7.62 մմ տրամաչափի 33 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հրացան և փամփուշտներ՝ գերեզմանատան մուտքի մոտ

ՀՀ Ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս