Բաժիններ՝

Թուրքիայում սննդից թունավորվել է մոտ 150 զինծառայող

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Թեքիրդաղում թունավորվել է մոտ 150 զինծառայող: Ընթրիքից հետո նրանք ունեցել են սրտխառնոց, փսխումներ ու գլխապտույտ, ինչից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Նրանց մի մասին բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից, իսկ մի մասին պահել են բժիշկների հսկողության ներքո: Զինծառայողները պատկանել են 95-րդ զրահատանկային բրիգադին: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս