Բաժիններ՝

Մինգեչաուրի ամբարտակի պայթեցման դեպքում մինչև Բաքու ընկած տարածքը կարող է հայտնվել ջրի տակ. Թելման Զեյնալով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովն անդրադարձել է Մինգեչաուրի ամբարտակի դեմ «հնարավոր դիվերսիայի» հավանականությանն ու հետևանքներին.

«Եթե աստված մի՛ արասցե, հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի: Պետք է ձեռնարկել զգուշավորության ինչ-ինչ միջոցներ:

Կարծում եմ, որ Հայաստանի այդ սպառնալիքներից հետո Ադրբեջանը պետք է ուժեղացնի իր վերահսկողությունն այդ ջրամբարի և ընդհանրապես Մինգեչաուր քաղաքի նկատմամբ: Մեր զինված ուժերը պետք է այնտեղ տեղակայեն ՀՕՊ-ի և այլ համակարգեր, որպեսզի հայկական որևէ հրթիռ չկարողանա հասնել ջրամբարին:

Դրա հետ մեկտեղ մեր հատուկ ծառայությունները պետք է ուժեղացնեն իրենց վերահսկողությունը Մինգեչաուրի հէկ-ի ու ջրամբարի նկատմամբ՝ կանխելու հաար ահաբեկչական վտանգը: Հայերը պետք է գիտենան, որ Մինգեչաուրի ջրամաբարի աղետի դեպքում կտուժեն երկու կողմն էլ. մենք հարևաններ ենք և հեռավորությունը շատ մեծ չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս