Բաժիններ՝

Հարավային Կորեայի իշխանությունները տնտեսության խթանման համար հատկացնում են 40 միլիարդ դոլար

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Հարավային Կորեան հրապարակել է 40.7 տրիլիոն վոն (40 միլիարդ դոլար) ծավալի միջոցների փաթեթը, որը կոչված է աջակցել տնտեսությանը, վերելքի տեմպերին, որոնք դանդաղել են 2014 թվականի երկրորդ եռամսյակին՝ կապված սպառողական ծախսերի կրճատման հետ:

Այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հարավային Կորեայի ՀՆԱ-ն աճել է 0.6 տոկոսով՝ համեմատած նախորդ եռամսյակների հետ և 3.6 տոկոսով՝ տարեկան արտահայտմամբ: Առաջին եռամսյակում գրանցվել էր համապատասխանաբար 0.9 և 3.9 տոկոս:

Հարավային Կորեայում տնտեսական վերելքի տեմպերի թուլացման գլխավոր պատճառը սպառողական ծախսերի կրճատումն է, ինչն անցած եռամսյակում կազմել է 0.3 տոկոս: Սպառման անկումը պայմանավորված է սպառողական վստահության թուալացմամբ, որը հաջորդել էր ապրիլին «Սևոլ» լաստանավի կործանմանը, ինչի հետևանքով զոհվեց 304 մարդ:

Աղետից հետո Հարավային Կորեայում գործող բազմաթիվ ընկերություններ հայտարարեցին պահանջարկի զգալի անկման մասին: Միաժամանակ կտրականապես կրճատվեց դպրոցական էքսկուրսիաների ու տեղական փառատոնների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս