Մահացել է YouTube-յան հայտնի բլոգեր Ամորալը (Amoral)։ Նրա մարմինը հայտնաբերվել է Վիբորգի շրջանի Պարգոլովո քաղաքի բնակելի շենքի պատուհանների տակ։ Մահվանից հետո Դմիտրի Կոստենկովի (նրա իսկական անունն է) ալիքում հետաձգված տեսանյութ է հրապարակվել։ Հայտնի է, որ նա լուրջ դեպրեսիոյով էր տառապում: Նախնական վարկածով` բլոգերն ինքնասպան է եղել։
Շուրջ մեկ տարի առաջ 168.am-ի յութուբյան ալիքը նախաձեռնեց հարցումների պրակտիկա՝ մեր հետևորդներին առաջադրելով երկրի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական-հասարակական կյանքին վերաբերող հարցեր: Մեկ տարի անց, ամփոփելով հարցումների պատասխանները, բավականին հետաքրքիր պատկեր ենք ստացել:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Հենց այս պահին էլ İCTİMAİ TV ադրբեջանական լրատվամիջոցն անգամ ուղիղ հեռարձակման հղում է տեղադրել իր յութուբյան էջում՝ «Երևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է իրականացվում. ՈւՂԻՂ» վերտառությամբ: