Պարոն Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլև անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների և պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի և տվյալների պաշտպանվածությունը։
2024 թ-ի ընթացքում Ucom-ն իրականացրել է ցանցերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ, որոնց արդյունքում Հայաստանի մարզային 28 քաղաքներում, Բագրատաշենի սահմանային անցակետում և Մայլեռ Մաունթին Ռեզորթում արդեն հասանելի է 5G ժամանակակից ցանցը։