Անցյալ տարի Պարենի համաշխարհային օրը Նախագահ Բայդենը վերահաստատեց իր հավատարմությունն աշխարհին, որտեղ «ոչ մի երեխա չպետք է քաղցած գնա քնելու, ոչ մի ծնող չպետք է անհանգստանա, թե ինչպես կերակրի իր ընտանիքին, և ոչ ոք ստիպված չպետք է լինի դիմակայել պարենային անապահովությանը»: Նույն ելույթում Բայդենն ընդգծեց, թե ինչպես է Միացյալ Նահանգները միայն այդ տարի հատկացրել ավելի քան 9 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն՝ փրկելու համար աշխարհի խոցելի համայնքներին: