Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ։ ՀՀ-ից այս պահին որևէ մեկը չի մասնակցում համաժողովին, խորհրդարանում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողներին ասաց, որ դեռ որոշում չունեն COP29 համաժողովին մասնակցելու վերաբերյալ։
Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հերթական մեղադրանքներն է ներկայացրել Հայաստանին՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ։
«Այն, ինչ առաջարկում է Լուիս Օկամպոն՝ մեծամասամբ ուղղված է քաղհասարակությանը, որովհետև իրավաբանների կողմից ամեն օր էլ աշխատանքներ տարվում են։ Բնականաբար, այս իրավական գործընթացներն ուղղված չեն Բաքվում կայանալիք համաժողովին, այլ ուղղված են միջազգային տարբեր մոնիտորինգային ու դատական ատյանների։ Օկամպոյի առաջարկը դեկլարատիվ բնույթ ունի, բայց դրա գաղափարը լավն է»։
Փաստաբանի փոխանցմամբ՝ տարբեր միջազգային կառույցներին նամակներ ուղարկելուց զատ, այսօր էլ իրենց բոլոր ելույթներում խոսում են դրա մասին, կոչ անում՝ բարձր մակարդակով չմասնակցել համաժողովին։ Մինչդեռ կան իշխանական պատգամավորներ, որոնք կողմ են, որ Հայաստանը մասնակցի COP-29 համաժողովին, ինչն անթույլատրելի է։
Այս շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենաշաբաթյա ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։
168.am-ի հետ զրույցում անհետ կորածների և զոհվածների հարազատներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այդպես էլ չի ընդունել: Ասել են, թե իրենց գործը Քննչականում է, կարող են իրենց դիմել։