Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին, ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ, անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…
Հայկ Դեմոյանի փոխանցմամբ՝ հանրակրթական դպրոցի դասագրքի վերաբերյալ գրախոսական գրելու առիթ ունեցել է 2012 թվականին, ինչից հետո 2019 թվականին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ստեղծել էր խումբ այդ ամենը լրամշակելու համար, սակայն արդյունքում ավելի սարսափելի բան էր ստացվել, ու այդպես էլ մեղավորներ չէին գտել։