Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, որ շուրջ 2 ամիս առաջ քննարկման դրված ՊՆ-ի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ընդամենը 4 ամիս ծառայել, ապա 24 միլիոն դրամ վճարել և ազատվել ծառայությունից, այս պահին չեղարկվել է, ասաց, որ այդ նախագծը հասցրել էր հանրային մեծ դժգոհություն առաջացնել։