Երևանի քաղաքապետարանը «Թել-Սել» ընկերության հետ 2023 թվականի հունվարի 4-ին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ այս ընկերությունը պարտավորվել է Երևանում ներդնել տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Այս ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել երկրորդ անգամ հայտարարված մրցույթից հետո, և, ինչպես հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութան անդամ Մեսրոպ Մանուկյանը, երկրորդ անգամ պայմանագիրն ուղղակի «կարվել է» «Թել-Սել» ընկերության հագով։