2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո արտասահմանյան տարբեր աղբյուրներ, գործիչներ պնդել են, որ Արցախում Ադրբեջանն օգտագործել է ֆոսֆորային զինամթերք, որը նրան Ուկրաինան էր մատակարարել: Իհարկե, այլ աղբյուրներ էլ հավանական էին համարել Իսրայելի կողմից դրանց մատակարարումը: