«Օրապահքը և շաբաթապահքը այն կարևոր միջոցներից են, որով մենք, պահելով մեր մարմինը աշխարհիկ տարբեր հաճույքներից, կարողանում ենք անցնել ինքնամաքրման ճանապարհ, մաքրել մեր հոգին նաև մեր մարմինը»:
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: