Բալը հարուստ է վիտամիններով և այլ սննդանյութերով, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաև բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթևացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը:
Բալը շատ արժեքավոր դիետիկ միրգ է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ օգտագործվում է դեղորայքի համը լավացնելու համար: