«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանն է։
Օգոստոսի 16-ին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին, ամեն կերպ ցանկանում են դարձնել Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Այդ օրը հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովը նպատակ ուներ տարբեր հանձնաժողովների անդամներ ընտրել: