Զարմանալի չէ, որ Տիգրան Ավինյանը կարող է իրեն թույլ տալ գրեթե 20 հազար դոլար վճարել քաղաքային բյուջեից՝ բիզնես դասով Միացյալ Նահանգներ մեկնելու համար։ Այնպես էլ մի չքմեղանում է, թե ինքը տեղյակ չի եղել, որ այդքան են վճարել իր տոմսի համար։ Ու երբ իմացել է, մի փոքր նույնիսկ զարմացել է։ Զարմացել է, բայց ոչինչ չի արել։ Միայն այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ՝ որոշեց «անձնազոհություն» անել ու սեփական գրպանից վերադարձնել այդ գումարը։
Նախկինների թալանի ու կոռուպցիայի մասին 6.5 տարի գիշեր-ցերեկ ամեն պատեհ-անպատեհ առիթով գոռացող ՔՊ-ական իշխանության թալանի ու կոռուպցիայի վերաբերյալ ամեն օր եկող լուրերն օրեցօր ավելի մասշտաբային են դառնում:
2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին: