«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական իրավունքի էական խախտումներ թույլ տալու համար մի շարք քրեական գործեր են հարուցվել։ Քրեական գործեր է հարուցվել նաև դիակապտության հոդվածով, քննություն է իրականացվում։ Այս պահին, ինչպես Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց ձորում, փորձագետների հետ միասին, քննչական տարբեր խմբեր են աշխատում։ Հիմնական նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին և օբյեկտներին հասցված վնասը»: