Կառավարությունն իր հեղափոխական տենդոտ գործունեության մեջ հասել է բուհական շենքերին՝ ուղիղ իմաստով։ Բացի այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն աննահանջ են «Ակադեմիական քաղաք» կոչվածը կյանքի կոչելու հարցում, որոշել են նաև վարձով տալ, ինչո՞ւ ոչ՝ «բանալին՝ բանալու դիմաց» սկզբունքով նաև օտարել Երևանում գտնվող բուհերի շենքերը՝ «Ակադեմիական քաղաքի» համար։