Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքի, որպես դրա առաջնային նախապայման՝ իշխանափոխության մասին քննարկումները, անկախ դիտանկյունների տարբերությունից, հանգում են առաջնորդի անձի խնդրին: Քաղաքական դիսկուրսը հիմնականում ծավալվում է «Ո՞վ կարող է գլխավորել ընդդիմադիր պայքարը», «Ո՞վ է ի վիճակի համախմբելու հասարակությանը», «Ո՞վ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին» և նմանատիպ այլ հարցերի առաջադրման ու պատասխաններ չգտնելու կամ գտնված պատասխաններով չգոհանալու տիրույթում: