Կարելի է անգամ քաղաքական առաջարկ չձևակերպել ու չներկայացնել, բայց հողի վրայի աշխատանքը, տնային աշխատանքը կատարել։ Փաշինյանի բերած աղետների ֆոնին այդքանը կարող է լիովին բավարար լինել հաջողության հասնելու համար
«Հարձակվել Ադրբեջանի վրա՞, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական առաջարկ չեմ լսել, նաև մեր քաղաքացիները։ Հարգանքով եմ վերաբերվում բոլոր մեր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, կարող եմ համաձայն չլինել, ինչպես իրենք՝ իմ կարծիքի հետ։ Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվել, չգիտեմ, թող ջոկատներ…»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ անավարտ թողնելով սկսած միտքը։