Որևէ մեկի համար անսպասելի բան տեղի չունեցավ. իշխանություններն ամիսներ շարունակ կեղծում էին ընտրությունները։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ գնահատելով Ազգային ժողովի ընտրության արդյունքները։
«Հայաստանի այս Կառավարությունն իրականում հայկական շահից բխող հարցերը բանակցելու ճանապարհով չի գնում, ընդհակառակը՝ ադրբեջանական շահերը փաթեթավորում ու ներկայացնում է՝ որպես Հայաստանի շահից բխող քայլ։ Ասում են՝ պետք է հանձնենք, որ լավ ապրենք, պետք է գյուղերը տանք թշնամուն, դա նույնպես բխում է հայկական շահից։ Հասկացությունների իմաստի փոփոխության ճանապարհով է այս իշխանությունը գնում»։