Քիչ առաջ 168.am-ի ընթերցողներից մեկը տեսանյութ էր ուղարկել խմբագրության էլեկտրոնային հասցեին, որում երևում էր՝ ինչպես է ոստիկանների խումբը առգրավում փողոցային մանրածախ առևտրով զբաղվող կնոջ ապրանքը ու արկղերով միրգը տեղափոխում ու դնում մի բեռնատարի մեջ:
«Այդ նույն օլիգարխների մայրերը տանը նստած են, բայց ես կարիք ունեմ, որ եկել եմ ստեղ: Թող թոշակս ավելացնի, երբ 50.000 դրամ փող ստանամ, չեմ գա այստեղ, 32.000 դրամով պետք է գամ, բա ի՞նչ պետք է անեմ: Հլը մի հատ 32.000 դրամ տամ էդ Ալեն Սիմոնյանի մորը, Ավինյանի մորը, Փաշինյանի մորը, տեսնեմ՝ էդ 32.000-ով կապրե՞ն մի՛ ամիս: Մեզ խաբելով՝ իրենք ընտրվեցին…»:
«Իրենք մի հատ պետք է ապրեն մեր նման մարդկանց կյանքով, որ հասկանան, թե սա ինչ է նշանակում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Տիգրան Մեծի պողոտայում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը, որի ապրանքը ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել էին:
Այսօր ժամը 13:00-ի սահմաններում լարված իրավիճակ է եղել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ եկել և առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները:
Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և օրվա ապրուստն այդկերպ վաստակող քաղաքացիներն ահազանգում են, որ Փաշինյանի իշխանությունը փողոցային առևտրի դեմ պայքարին նոր թափ է տվել, և, որ տուգանքներն ու ապրանքների առգրավումն արդեն միակ պատասխանատվության ենթարկելու ձևը չէ։
Երևանում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները կրկին ահազանգում են՝ քաղաքապետարանի, տեսչական մարմնի և ոստիկանության աշխատողներն այսօր կրկին մեծ քանակությամբ ապրանք են առգրավել։
Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներն ահազանգում են՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանի, ինչպես նաև ոստիկանության տասնյակ ծառայողներ ուժի կիրառմամբ առգրավել են իրենց օրվա ապրուստը։
Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և այդպես օրվա հացը վաստակող քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից՝ թե «ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»: Եվ դրան ի պատասխան՝ որոշել են բողոքի ակցիա իրականացնել։
Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։