«Տիկին Աննան, Նիկոլը, քաղաքական տրյապկեքը առոք-փառոք ապրեն, մենք էլ չկարողանա՞նք գոյատևել»․ քաղաքացին՝ փողոցային առևտուրն արգելելու մասին

Երևանում փողոցային առևտրով զբաղվող  քաղաքացիները կրկին ահազանգում են՝ քաղաքապետարանի, տեսչական մարմնի և ոստիկանության աշխատողներն այսօր կրկին մեծ քանակությամբ ապրանք են առգրավել։

Մասնավորապես, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները պատմեցին, որ այսօր ժամը 14։00-ի սահմաններում մի քանի տասնյակ աշխատակիցներ եկել և առգրավել են իրենց ապրանքները և տուգանել։

«30 հոգով եկան ու թափան ապրանքի վրա, վեկալան տարան, ես էլ երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Առանց զգուշացնելու, առանց որևէ բանի՝ եկան, օրը 70.000 դրամի ակտ է գալիս։ Ապրանքի կեսը տարան, էն կեսն էլ չտարան, քանի որ պառկա ապրանքի վրա։  Ոստիկաններին ասեցի՝ գնացեք սահմանում  նայեք՝ ի՞նչ է կատարվում, կռիվ է, էդքան զոհ ունենք, ամուսինս ոտքից վիրավորվել է, հիվանդանոցում է, ոստիկանները սկսեցին ծիծաղել, իրենց ոչ մեկի պետքը չէր, թուրքից բեթար են։ 10.000 դրամ աշխատավարձները բարձրացրել ա․․․»,- ասաց առևտրականներից մի կին։

Նրա խոսքով՝ միայն այսօր 38.000 դրամի ապրանք են առգրավել․

Կարդացեք նաև

«Ոչ մի բան վրայից վաճառված չէր։ Թուզ են տարել, կարալյոկ, մալինա։ Մալինան ես առնում եմ 1500 դրամով, վաճառում եմ 1700։ Ավելի լավ է թողնենք ստեղից գնանք, հիմա Կառավարություն կա՞, մենակ գոմիկներին ու նարկոմաններին է տեղ տալիս»։

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ Կառավարությունը հստակ դիրքորոշում է հայտնել՝ վերացնել փողոցային առևտուրը, օրվա հացի գումարը փողոցում առևտուր անելով վաստակող կինն այսպես պատասխանեց․

«Ոչ մի բան, պատրաստվում եմ բենզին լցնեմ վրես՝ վառեմ, ուրիշ ոչ մի բան։ Իրենք պառկած դիվան են քշում, մենք էլ ուզում ենք ապրել։ Թող տեղ հատկացնեն, մենք էլ գնանք էդտեղ ծախենք, էն թվերին ավելի լավ էինք ապրում, քան թե հիմա, սենց բաներ չկար։ Ես Նիկոլ Փաշինյանին խոսք չունեմ ասելու, ինքը մարդ չի, ինքը մարդկության հատկություն չունի, Նիկոլ Փաշինյանը թուրքից բեթար ա, թուրքը, որ էդպես ա, կյանքում իր ժողովրդի հետ այդպես չէր վարվի․․․ Տիգրան Ավինյանն էլ քաղաքապետի թեկնածու է, գոնե ինքը մեզ խղճա։ Դե, իրենց ի՞նչ կա, Այգեձորում տները, դաչեքը սարքած, իրենք ի՞նչ ունեն մտածելու, չրանոցները կա, իրենք ոչ մի բան չունեն մտածելու, մինչև պապ ու թոռ ապահովված են։ Մարդ չպետք է մոռանա անցյալը․․․

Ֆայլաբազարում ինչքան մարդ կա, սաղին բերին նստացրին Կառավարության շենքում։ Թողեք ապրենք, էլի, գոնե Աստծուց վախեցեք, սաղիդ դատաստանը տալու է»։

Քաղաքացիներից մի կին էլ, որ միշտ նշված հատվածից է առևտուր անում, պատմեց՝ միրգ էր գնում, երբ ոստիկանության աշխատակիցները հարձակվեցին․

«Առանց չափազանցնելու, էն, որ առյուծին վանդակից թողնում են, ո՞նց է թռնում մարդկանց վրա, չմտածեց՝ կին է, գնում է անում։ Գռեհիկ, լկտի ձևով մոտեցան, ինձ հրեցին, ասացի՝ տղա ջան, թող գոնե առնեմ, մարդը քեզ խանգարո՞ւմ է, վաճառում է, մենք էլ գնում ենք, կարգը տենց չի, բերետավոր ոստիկանը տարավ-բերեց ասեց՝ կարգը տենց չի՛, չգնայի՛ք, Նիկոլ չընտրեի՛ք, հիմա էլ լա՛վ ապրեիք․․․ Այ էս ա մեր երկիրը։

Տիկին Աննան, Նիկոլ Փաշինյանը, էն քաղաքական տրյապկեքն իրենց տանը նստեն, առոք-փառոք ապրեն, մենք էլ էսօրվա օրը չկարողանա՞նք գոյատևել։ Սիթիում թանկ է, Սիթիի մի կիլոգրամի գնով ես դրսից 2 կիլոգրամ եմ գնում, Նիկոլի կնոջ նման տանը նստած Սիթիի տնօրենների կողմից նալոգներ չեմ հավաքում, որ աղայական ապրեմ։ Թոշակ չեն տալիս՝ 1 ամիս ստաժը պակաս ա, աշխատանք չի տալիս, բա ես ինչո՞վ ապրեմ, թող գա Նիկոլը, տանեմ աճուրդի դնեմ, ծախեմ, ապրեմ, բայց իրան տանող էլ չկա, 100 դոլար էլ պետք է տամ, որ մեկը տանի։

Սրիկա երկրում ենք ապրում, էս երկիր չի՛, կործանվել են, էս ոտիիկանները, եթե դուխները ներում է, թող գնան թուրքերին կզցնեն, էղածը ծախին, հիմա եկել է մեզ է վնասում, ինչի՞ համար։ Սրիկա, ավանակ պետություն ա, ղեկավար չունե՛նք։ «Ալենկի ցվիտոչիկը»՝ քաղաքական տրյապկա, անբարոյականի վաստակ Էդմոն Մարուքյանը, իրան տեսնում, պաչ-պռոշտի, իսկ Ալիևի մոտ, որ Նիկոլը կանգնում ա, Ալիևը կզցրած ա պահում։

Ես հոգնել եմ, ես պետություն չունե՛մ, հայրենիք չունե՛մ, սրիկա զոմբիներն են, թուրքի լամուկից բեթար ա էս ազգը․․․»։

Երևանի 65-ամյա բնակչուհին անդրադառնալով քաղաքի մայթերին փողոցային առևտուր իրականացնողների դեմ իշխանությունների պայքարին, ասաց՝ ավելի լավ է նույն ոգևորությամբ զբաղվեն օլիգարխների կողմից քաղաքի մայթերը զավթելու հարցերով․

«Հլը գնացեք տեսեք՝ ինչ հսկայական շենք ա կառուցում Գռզոն, Գռզոյին ինչի՞ ա թույլ տալիս, մայթ չկա, անցորդը ճանապարհ չունի, որ անցնի։ Էդ ինչի՞ իրեն կարելի է, մեզ չի կարելի․․․»։

Մանրամասները՝ 168am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս